23 02 2022

Նախագծով տարբերակում է դրվել ծառայության ընթացքում և պաշտպանության ընթացքում զոհվածների միջև. փոխնախարար



Կուզեմ մեկ-երկու դետալային պարզաբանում իրականացնել. սկզբնական շրջանում խոսքը վերաբերում էր բոլորին, այդ թվում ծառայության  ընթացքում զոհված, մահացած և պաշտպանության ընթացքում, սակայն պաշտպանության նախարարությունը փորձեց տարանջատում դնել: Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը՝ անդրադառնալով ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագծին:

Հիշեցնենք, որ պատգամավորն առաջարկում է ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված, մահացած ծնող, եղբայր կամ քույր ունեցող անձանց ազատել պարտադիր զինվորական ծառայությունից:

«Եթե ծառայողական պատականությունները կատարելիս զինծառայողը օրինակ՝  ենթարկվում է ավտովթարի և դառնում ավտովթարի զոհ, ինքն ինքնին գտնվել է ծառայության մեջ, մենք խնդրեցինք, որպեսզի վերանայվի նախաձեռնողի կողմից, որ այս պարագայում զինվորական ծառայությունից ազատվի միայն մեկ արու զավակը: Այիսինքն, եթե նա ունի այլ քույր, եղբայր, իրենք չընդգրկվեն որպես այս օրենքի շահառուներ և շեշտը դրեցինք պաշտպանության ընթացքում զոհվածների վրա, այսինքն ով իր կյանքը զոհաբերել է հայրենիքի պաշտպանության ընթացքում, նրա մյուս եղբայրները ենթակա են ազատման: Այս տրամաբանությամբ տարբերակում դրվեց ծառայության ընթացքում զոհված և պաշտպանության ընթացքում զոհվածների, ինչին նախաձեռնողը տվել է իր համաձայնությունը: Այս պահին օրենքի նախագիծն այն տեսքով է, ինչպես ներկայացրեց պարոն Սարգսյանը»:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ