10 02 2022

Նրանք չեն ներկայացնում ԵՄ-ն, այլ այստեղ զբաղված են իշխանության PR-ով. Ռուբեն Մելիքյան



Մեր երկրում ընթացող խայտառակ գործընթացների կապակցությամբ ունենք անընդունելի լռություն արևմտյան, հատկապես եվրոպական կառույցներից: Այս մասին փետրվարի 10-ին Երևանում Եվրոպական Միության պատվիրակության շենքի առջև հավաք-ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։ Ըստ նրա՝ այդ անընդունելի լռությունը տարբեր ոլորտներում՝ խոսքի ազատություն, դատական իշխանության անկախություն, տեղական ինքնակառավարում, արդար դատաքննություն, անձնական ազատություն, լրատվամիջոցների ազատություն, բռնաճնշումների պատճառներից մեկն է.

«Այս ամենի մեջ նաև մեղքի և պատասխանատվության շատ կարևոր բաժնեմաս ունեն այս մարդիկ, ովքեր ՀՀ-ում ներկայացնում են Եվրոպական միությունը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ