10 02 2022

Շատ տնօրեններ վախենում էին գալ լսումների և առաջարկում էին ԱԺ շենքից դուրս հանդիպել․ Լիլիթ Գալստյան



Սիսակ Գաբրիելյանի երեկվա բոլոր արտահայտությունները քաղաքական տգիտության շարքից էին՝ պատգամավորին մեղադրել, որ առաջարկություններ է անում նախագծի առնչությամբ։ Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։

«Երբ այս խայտառակ օրենքը խոտանով եկավ ԱԺ, և նրանք ուզում էին 24-ժամյա ռեժիմով սղացնել, ես և Էլինար Վարդանայնն ընդդիմացանաք և պահանձեցինք, որպեսզի լսումներ լինեն, 10-յակ առաջարկություններ անելուց հետո դեմագոգաբար ասում է, որ վատնում եք միջոցները։ 

Դպրոցի տնօրենների մասին․ գիտե՞ք, որ շատ տնօրեններ վախենում էին գալ լսումներ, որովհետև ասում էին, որ միգուցե ԱԺ-ի շենքից դուրս հանդիպենք և մեր մտահոգություններ ասենք, որովհետև վախենում ենք ռեպրեսիաներից և 37 թվականի մթնոլորտից, որը ՔՊ-ն ստեղծել է Հայաստանում։ Այս իրականության պատասխանատուն ՔՊ-ն է»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ