04 02 2022

Միհրան Հակոբյանի և մյուսների նկատմամբ ապօրինի հավաք կազմակերպելու հիմքով հարուցված քրեական գործը կարճվել է

Միհրան Հակոբյանի և մյուսների նկատմամբ ապօրինի հավաք կազմակերպելու հիմքով հարուցված քրեական գործը կարճվել է

Փաստաբան Միքայել Շխիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով «Քառյակ Մեդիա» ընկերության համահիմնադիր Միհրան Տարոնի Հակոբյանի նկատմամբ հարուցված քրեական գործին: Գրառումը՝ ստորև.

«Երկարատև քննությունից հետո հանցակազմի բացակայությամբ կարճվեց «Քառյակ Մեդիա» ընկերության համահիմնադիր, նախկին պատգամավոր Միհրան Տարոնի Հակոբյանի եւ մյուսների նկատմամբ՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ 2020 թվականի նոյեմբերի 19-ին Բաղրամյան պողոտա-Դեմիրճյան խաչմերուկ հատվածում հավաք կազմակերպելու եւ անցկացնելու փաստի առթիվ հարուցված քրեական գործը, որի շրջանակներում վերջինս ձերբակալվել էր, այնուհետեւ Դատարանի որոշմամբ ձերբակալումը ճանաչվել էր ոչ իրավաչափ, ոչ իրավաչափ էր ճանաչվել նաև սույն գործով Մ.Հակոբյանի բնակարանում տեղի ունեցած խուզարկությունը»։

Հիշեցնենք, որ օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու վերաբերյալ Քննչական կոմիտեում քննվող քրեական գործով 11 անձի մեղադրանք է առաջադրվել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ