12 01 2022

Պետք կլինի, ամեն ինչ կտան, Երևանից բացի, իհարկե, իրենց դաչեքը Երևանում են. Անուշ Սեդրակյան

Պետք կլինի, ամեն ինչ կտան, Երևանից բացի, իհարկե, իրենց դաչեքը Երևանում են. Անուշ Սեդրակյան

Անուշ Սեդրակյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Ֆեյսբուքում լիքը հեգնական–զայրացած բողոքներ եմ կարդում՝

Ապագա կա՞։

Արցախը տվիք, հանգի՞ստ եք ապրում։

Խաղաղության դարաշրջան ա՞։

Կետ առ կետ պարզաբանեմ։

1․ Այո, նրանց համար ապագա կա։ Բա, իհարկե, այս ներկան նրանց երազած ապագան է։ Բա անգործ, անփող, հազար սեռական սկանդալի մասնակից, վերցրած պարտքերի բեռան տակից մի կերպ մազապուրծ, էժանագին շոուներից մի երկու կոպեկ միշիկական և դոդական կապիտալներից պլոկող մարդիկ հիմա ստաբիլ մեծ գումար են տեսել, պատվիրակություն են ընդունում–ճամփում, փող են բաժանում ու առնում, ընտրություն են կեղծում ու մարսում։ Բա, իհարկե, սրանից էլ երանելի ապագա՞։

2․ Այո, Արցախը տվին ու հանգիստ են ապրում։ Ավելին, Արցախը տալը նրանց իշխանության գինն էր, ուղղակի իրենց թվում էր, որ դրանով կպրծնեն։ Բայց պետք կլինի, ամեն ինչ կտան, Երևանից բացի, իհարկե, իրենց դաչեքը Երևանում են։

3․ Խաղաղության դարաշրջա՞ն է։ Այո, նրանց համար հենց խաղաղության դարաշրջան է, զի մարտի 1–ի մի քանի զոհի համար կարելի էր տարիներով պատեպատ գալ, որովհետև դա ատելի քոչարյանասերժական ռեժիմն էր, որ նրանց իրական թշնամին էր։ Իսկ թուրքն ու ռուսը նրանց իշխանության գառանտն են, և, այո, դա նրանց համար խաղաղություն է, զի խաղաղությունը իշխելու հնարավորությունն է։

Էլ անկապ բացականչություններ չանեք։ Պրծավ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ