10 01 2022

Պուտինը կոչ է արել՝ բարելավել ՀԱՊԿ-ի ուժերի օգտագործման համար որոշումների ընդունման մեխանիզմը

Պուտինը կոչ է արել՝ բարելավել ՀԱՊԿ-ի ուժերի օգտագործման համար որոշումների ընդունման մեխանիզմը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՀԱՊԿ առաջնորդներին առաջարկել է մտածել համատեղ ուժերի օգտագործման համար որոշումների ընդունման ընթացակարգերի կատարելագործման մասին: Այդ մասին Պուտինը ասել է կազմակերպության երկրների ղեկավարների արտահերթ տեսակոնֆերանսի ժամանակ:

«Մենք պետք է մտածենք համատեղ ուժերի օգտագործման որոշումների ընդունման ընթացակարգերի կատարելագործման մասին։  Բոլոր որոշումները օպերատիվ են ընդունվել, բայց պետք է, որ դրանք, իմ կարծիքով, միատեսակ լինեն։  Դա կբարելավեր մեր աշխատանքի որակը, մեր աշխատանքն էլ ավելի արդյունավետ կդարձներ։  Չնայած, ընդհանուր առմամբ, մենք առանձնապես բողոքելու տեղ չունենք», - ասել է նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ