16 03 2024

Հայաստանի հնարավոր դուրս գալը ՀԱՊԿ-ից չպետք է հենվի Արևմուտքի «խաղերի» վրա․ Զախարովա

Հայաստանի հնարավոր դուրս գալը ՀԱՊԿ-ից չպետք է հենվի Արևմուտքի «խաղերի» վրա․ Զախարովա

Հայաստանի հնարավոր դուրս գալը ՀԱՊԿ-ից պետք է հենվի երկրի իրական կարիքների եւ ոչ թե Արեւմուտքի «խաղերի» վրա, եւ այս որոշումը չի վերաբերում երկրի իսկական ազգային շահերին, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Զախարովայիի խոսքով՝ յուրաքանչյուր երկիր ազատ է ընտրելու, թե ինչ միավորումների հետ է ցանկանում հարաբերություններ զարգացնել՝ կախված կոնկրետ պատճառներից եւ գործոններից։

«Դա պետք է անել իրականության, երկրի իրական կարիքների վրա հենվելով եւ ոչ թե «խաղարկել» դա, չտրվել որեւէ գայթակղության, գիտեք, արեւմտյան սցենարով հերթական բեմականացմանը։ Եվ գիտեք, չխաղարկել դա, դա շատ վտանգավոր է, որովհետեւ դրանք անվտանգության հարցեր են»,- ասել է Զախարովան։

ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի խոսքով՝ իրեն հայտնի չէ, թե ինչու են քաղաքական գործիչները Երեւանում «Հայաստանի քաղաքացիներին պարտադրում կարծիք ՀԱՊԿ բացասական դերի մասին»։

«Ինձ թվում է, դա չի վերաբերում Հայաստանի իսկական եւ ազգային շահերին։ Ես կարծում եմ եւ վստահ եմ, ես ունեմ նման տեղեկություն։ Դա այն է, ինչը նախապատրաստվել է ինչ-որ տեղ Բրյուսելում, այ հենց այդ տեղեկատվական կերը, որով այժմ փորձում են առատորեն Հայաստանի քաղաքացիներին կերակրել՝ ինչ-որ չեղած բաներ հորինելով ՀԱՊԿ-ի մասին։ Հաստատ ոչ մի վատ բան ՀԱՊԿ-ից ոչ մեկին չի լինի»,- ասել է Զախարովան։

Նա նշել է, որ արդյունքում որոշելու է Երեւանը, բայց չարժե անել դա «գոյություն չունեցող« փաստերի հիման վրա։

Զախարովան ավելացրել է, որ ՀԱՊԿ-ում մնալը կամ դուրս գալը  որոշելու է ինքը՝ Հայաստանը, սակայն «պետք չէ թաքնվել ՀԱՊԿ-ի հետեւում՝ փորձելով հեռանալ պատասխանատվությունից կամ գտնել նրան, ով, իբր, իրականում մեղավոր է»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ