08 12 2021

Կարծում եմ՝ այդ պարզ հարցին պատասխանելու համար ուրիշի հուշարարության կարիքը չպետք է ունենաք․ Աղվան Վարդանյանը՝ նախարարին



«Չգիտեմ՝ պաշտպանության նախարարի ո՞ր իրավասության տիրույթում է գտնվում խոսել դատական պրոցեսի կամ դատաիրավական համկարգի կատարած աշխատանքի կամ դե յուրե իր անելիքն անելու մասով»,- խորհրդարանում ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ի պատասխան «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի հետևյալ հարցի։

«Արմեն Չարչյան, Առուշ Առուշանյան, Մխիթար Զաքարյան, Արթուր Սարգսյան, Մանվել Փարամազյան, Մենուա Հովսեփյան, Աշոտ Մինասյան․ այս մարդիկ կալանավայրում են։ Արմեն Չարչյանը հազարավոր մարդկանց առողջություն է պարգևել, հարյուրավոր զինվորների է վիրահատել և այս Ազգային ժողովի պատգամավոր է։ Առուշ Առուշանյանին Գորիսը երկու անգամ քաղաքապետ է ընտրել, բանտում էլ է հաղթել։ Արթուր Սարգսյանը, Մխիթար Զաքարյանը նույնպես պատգամավոր են, Սյունիքի քաղաքապետեր։ Մանվել Փարամազյանը Սյունիքից Քաջարանի քաղաքապետն է, Մենուա Հովսեփյանը Գորիսի փոխքաղաքապետն է, Աշոտ Մինասյանը երեք պատերազմների մասնակից, Սիսական ջոկատի հրամանատարն է։ Պարզ հարց՝ ո՞ր դեպքում Սյունիքն ավելի պաշտպանված կլիներ, եթե այս մարդիկ իրենց տեղում՝ Սյունիքում լինեին, թե՞ բանտում։ Պարզ հարցիս պարզ պատասխան եմ ակնկալում պաշտպանության պարկեշտ նախարարից»։

Ավելին՝ տեսանյութով։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ