16 11 2021

Պուտինը Իրանի նախագահի հետ քննարկել է Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը

Պուտինը Իրանի նախագահի հետ քննարկել է Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը

Պուտինը Իրանի նախագահի հետ քննարկել է Ղարաբաղում հրադադարի ապահովումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ և տեղեկացրել Ղարաբաղում հրադադարն ապահովելուն ուղղված ռուսական կողմի ձեռնարկած միջոցների մասին, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Անդրադարձ է եղել նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին։ Վլադիմիր Պուտինը ներկայացրել է հրադադարի ապահովման, տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման և տարածաշրջանում խաղաղ կյանքի հաստատման ուղղությամբ ռուսական կողմի ձեռնարկած միջոցները», - ասված է հաղորդագրությունում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ