05 10 2021

Ղուրբան լինեք բոլորի զավակներին․ Լրագրողը՝ Անդրանիկ Քոչարյանին



Yerevan.Today-ի հարցին, թե ինչու է իշխանությունը գաղտնի պահել տեղեկատվությունը, որ ինքնաթիռը խոշտանգված գերու դի է բերել, Անդրանիկ Քոչարյանը պատասխան չունի: Նա նշեց, որ պետք է դասեր քաղել պարտությունից, իսկ Yerevan.today-ի լրագրողի դիտարկմանը, թե անցած 30 տարիներին թշնամին այդ տարածքում հենակետ չէր տեղադրում, արձագանքեց․ «30 տարի դու էիր տնօրինում»։ Հիշեցումը, որ մամուլում տեղեկություններ կան, որ հենց Անդրանիկ Քոչարյանի միջնորդությամբ նրա զարմիկին պատերազմի ժամանակ դիրքերից հեռացրել են, զայրացրեց Անդրանիկ Քոչարյանին և նա անցավ անձնական վիրավորանքների։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ