17 06 2021

Այն աջակցությունը, որը ստանում ենք ժողովրդից և՛ ոգևորում է, և պարտավորեցնում է․ Ռոբերտ Քոչարյան



Անելու ենք ամեն ինչ, որ երկիրը զարգացման այլ հնարավորություն, տեմպեր և դինամիկա ունենա։ Այս մասին Գեղարքունիքի մարզում Շորժա կամուրջի մոտ բնակիչների հետ կարճատև հանդիպման ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։

«Երբ որ նոր էինք մտնում այս քարոզարշավի մեջ, ես չէի էլ պատկերացնում, որ նման աջակցություն եմ ստանալու ժողովրդից։ Սա և՛ ոգևորում է, և պարտավորեցնում է։ Սա նշանակում է, որ մենք պետք է ամիսը 30 օր, շաբաթը՝ 7 օր, օրվա մեջ 24 ժամ աշխատենք։ Պետք է անենք ամեն ինչ, որ դուք չհիասթափվեք, որ վստահ լինեք, որ ճիշտ ընտրություն եք կատարել», - ասաց նախագահը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ