28 05 2021

Տարբերությունը կզգացվի հենց առաջին տարվա ընթացքում, որովհետև մենք արարող ժողովուրդ ենք․ Ռոբերտ Քոչարյան



Հատված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ Երևանի Կենտրոն, Նորք-Մարաշ և Արաբկիր համայնքների քաղաքացիների, «Հայաստան» դաշինքի ակտիվի հետ հանդիպումից․

«Ինձ պես մարդկանց հիշում են, երբ վիճակը վատանում է, հենց մի փոքր լավանում է, ասում են՝ շատ պահանջկոտ է։ Ղարաբաղում ես Պետական պաշտպանության կոմիտեն գլխավորեցի, երբ Ղարաբաղի տարածքի ուղիղ կեսը գրավված էր Ադրբեջանի կողմից։ 1994թ․ մայիսին Ղարաբաղի բուն տարածքից երեք անգամ ավելին արդեն մեր վերահսկողության տակ էր։ 1997թ․ տեղափոխվեցի Հայաստան, էլի վիճակը շատ ծանր էր՝ և՛ տնտեսական, և՛ քաղաքական առումով։ Վստահ եմ, որ Հայաստանի համար հնարավոր է ապահովել տնտեսական նոր վերելք, հակառակ դեպքում ես այս պայքարի մեջ չէի մտնի։ Արհեստածին խնդիրներն այնքան շատ են, որ եթե դրանք վերանան, մնացածը շատ հեշտ կլինի կարգավորել։ Տարբերությունը կզգացվի հենց առաջին տարվա ընթացքում, որովհետև մենք աշխատող, արարող ժողովուրդ ենք» ,- ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ Երևանի Կենտրոն, Նորք-Մարաշ և Արաբկիր համայնքների քաղաքացիների, «Հայաստան» դաշինքի ակտիվի հետ հանդիպման ժամանակ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ