01 03 2021

Կրեմլում բավարարված են «Իսկանդերի» վերաբերյալ Փաշինյանի հերքումից

Կրեմլում բավարարված են «Իսկանդերի» վերաբերյալ Փաշինյանի հերքումից

Կրեմլում բավարարված են Երևանից հնչող այն հայտարարություններից, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո եկել է այն եզրակացության, որ իրեն սխալ են զեկուցել «Իսկանդեր» հչթիռային համալիրի վերաբերյալ: Այդ մասին РИА Новости-ին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Շատ կարևոր է, որ ճշմարտությունն այդ հարցում վերականգնված է», - ասել է Պեսկովը:

Հիշեցնենք, որ վարչապետի խոսնակը պարզաբանել է «Իսկանդերի» վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունը, նշելով, որ վարչապետին «Իսկանդերի» վերաբերյալ ճիշտ չի զեկուցվել։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ