16 02 2021

Ադրբեջանի հետ որևէ պայմանավորվածություն չի ապահովելու Սյունիքի անվտանգությունը․ Տիգրան Աբրահամյան

Ադրբեջանի հետ որևէ պայմանավորվածություն չի ապահովելու Սյունիքի անվտանգությունը․ Տիգրան Աբրահամյան

Ադրբեջանի հետ որեւէ պայմանավորվածություն, փաստաթուղթ, միջազգային երաշխիք չի ապահովելու Սյունիքի անվտանգությունը, եթե Ադրբեջանի հետ սահմանագիծը ապահոված չէ անվտանգային անհրաժեշտ համակարգերով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Սյունիքի աշխարհագրական դիրքը, նշանակությունը, ռելեֆը, Ադրբեջանի մխրճված լինելու հանգամանքը, ենթակառուցվածքների դասավորությունը մեզ ստիպում են անվտանգային ոչ ստանդարտ լուծումների գնալ՝ տեխնիկական միջոցների տեղակայումից մինչեւ համապատասխան պատրաստություն անցած մոբիլ ստորաբաժանումների կազմավորում։ 

Սյունիքի հատվածում բոլոր լուծումները պետք է պլանավորվի տարբեր ժամանակային կտրվածքով, որոշ խնդիրներ հրատապ կարգավորում են պահանջում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ