29 12 2020

Աննա Գրիգորյանը կվերցնի պատգամավորի մանդատը՝ դուրս գալով «Իմ քայլը» խմբակցությունից

Աննա Գրիգորյանը կվերցնի պատգամավորի մանդատը՝ դուրս գալով «Իմ քայլը» խմբակցությունից

Թիվ 12 ընտրական տարածքի տարածքային ընտրական ցուցակում ընդգրկված, «Իմ քայլը» դաշինքով խորհրդարանական ընտրություններին մասնակցած Աննա Գրիգորյանը տեղեկացնում է․

«Սիրելի հայրենակիցներ, որոշում եմ կայացրել վերցնել ձեր կողմից ինձ տրված մանդատը՝ միևնույն ժամանակ դուրս գալով «Իմ քայլը» խմբակցությունից։

 

Մեր երկրի համար այս դժվարին և պատմական պահին իմ պարտքն եմ համարում ժողովրդի արդարացի պահանջները լսելի դարձնել՝ կաշկանդվածություն չունենալով որևէ քաղաքական ուժի առջև։

Մանդատս վերցնում եմ որպես անկախ, անկուսակցական պատգամավոր՝ ի շահ Սյունիքի, ի շահ Վայոց Ձորի, ի շահ Հայաստանի»,- գրել է Գրիգորյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ