13 12 2020

Թշնամին հարձակման է անցել Կապանի Ագարակ գյուղի ուղղությամբ, կես ժամ փոխհրաձգություն է եղել․ Mediaport

Թշնամին հարձակման է անցել Կապանի Ագարակ գյուղի ուղղությամբ, կես ժամ փոխհրաձգություն է եղել․ Mediaport

Mediaport տելեգրամյան ալիքը գրում է․ «Mediaport-ի աղբյուրի փոխանցմամբ այսօր՝ ժամը 19:30-ի շրջանականերում թշնամին հարձակման է անցել Սյունիքի մարզի, Կապանի Ագարակ գյուղի ուղղությամբ, Կապանի պաշտպանական դիրքերի վրա [օդանավակայանի ճանապարհ տանող հատվածն է]: Կապանում հայտարարվել է № 1 դրություն, հակառակորդը կես ժամ անդադար կրակել է:

Թշնամին 40 րոպե առաջ դադարեցրել է կրակը՝ հայկական կողմին 10 ժամ ժամանակ տալով պաշպանական դիրքերը թողնելու համար:

Mediaport-ը մեկ ժամ է՝ փորձում է պարզաբանում ստանալ ՊՆ-ից, սակայն ապարդյուն:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ