19 11 2020

Սորոսի պլանը կամբողջանա․ կձերբակալվի վերջին գեներալ-գնդապետը․ Politik.am

Սորոսի պլանը կամբողջանա․ կձերբակալվի վերջին գեներալ-գնդապետը․ Politik.am

Politik.am-ը գրում է․ «Այսօր տեղի ունեցավ նախկին ՀՀ զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին պետ, ՊՆ ռազմական վերահսկողության նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի աղմկահարույց մամլո ասուլիսը։ Ասուլիսի ընթացքում գեներալն բազմաթիվ տեղեկություններ հայտնեց, որի նպատակն էր լույս սփռել կասկածելի պայմաններում ստորագրված կապիտուլյացիայի համաձայնագրի և պարտության պատճառների մասով։ Ասուլիսը ավարտվելուն պես Գլխավոր դատախազությունը տեղեկություն տարածեց որ Հակոբյանի ասուլիսի տեսագրությունը ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն նյութեր նախապատրաստելու և հանգամանքները քրեադադտավարական ընթացակարգով ստուգելու և իրավական գնահատական տալու հանձնարարությամբ: Այս պահին տեղեկություն տարածվեց որ Հակոբյանին արդեն իսկ հրավիրել են ՀՔԾ։ Մենք տեղեկություն ստացանք որ, ՀՔԾ հերթական պատվերն է ստացել զինվորականների հետապնդման։ Այս անգամ հերթը 4-րդ գեներալ գնդապետինն է՝ Մովսես Հակոբյանինը։ Կարծում ենք նաև ակնհայտ է, որ Մովսես Հակոբյանին ձերբակալելով միայն վերջնական հավաստվելու է՝ վերջինիս հայտնած տեղեկությունների իսկությունը և ներկայիս իշխանության նկատմամբ քրեական հետապնդման անխուսափելիությունը։

Հիշեցնենք, որ 2018 թվականի մայիսից Հատուկ քննչական ծառայության պետ նշանակված Սասուն Խաչատյանը, այս ընթացքում և ըստ էության, իր պարտականություն դիտարկել է բացառապես Հայոց Բանակի գեներալ գնդապետերի և գլխավոր շտաբի պետերի հետապնդումը։ Այս 2 տարվա ընթացքում Սասուն Խաչատրյանը, ըստ բազմաթիվ իրավագետների, իրականացրել է ապօրինի քրեական հետապնդում Գեներալ գնդապետեր՝ Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի և Միքայել Հարությունյանի նկատմամբ։ Ավելին՝ 2 տարվա ընթացքում Սասուն Խաչատրյանը ժամերով հարցաքննել է Հայաստանի և Արցախի բանակի գրեթե բոլոր գեներալներին՝ նույնիսկ ներկայիս ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին։ Ակնհայտ է, որ Սորոսի հիմնադրամի հետ ուղղակի կապ ունեցող Սասուն Խաչատրյանը /Սասուն Խաչատրյանը, Բաց Հասարակության հիմնադրամներ-Հայաստանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Դավիթ Խաչատրյանի հարազատ եղբայրն է․/, պետք է իրացնի ներկա իշխանության և հնարավոր է, հանրության մեջ ոչ անհայտ՝ Սորոսական պլանը։

Հիշեցնենք, որ հայտնի Ջորջ Սորոսը այս տարվա գարնանը կոչ էր արել Եվրոպային՝ աջակցել Թուրքիային ընդդեմ՝ Ռուսաստանի։ Կարծես պատկերը ամբողջանում է։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ