14 11 2020

Հեռացեք ձեր պաշտոնից՝ այն հանձնելով նոր ղեկավարի հուսալի ձեռքը․ Աշոտ Խաչատրյանը՝ Փաշինյանին․ News.am

Հեռացեք ձեր պաշտոնից՝ այն հանձնելով նոր ղեկավարի հուսալի ձեռքը․ Աշոտ Խաչատրյանը՝ Փաշինյանին․ News.am

News.am-ը գրում է․

«NEWS.am-ը բաց նամակ է ստացել ռուսաստանցի հայտնի գործարար, հայազգի բարերար Աշոտ Խաչատրյանից՝ ուղղված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ներկայացնում ենք տեքստն ամբողջությամբ․

«Պարո՛ն Վարչապետ,

Այն, ինչ տեղի ունեցավ այս տարվա նոյեմբերի 9-ին, երբ զիջումների գնացիք Ադրբեջանի ղեկավարության հանդեպ, այն, որ Դուք թաքցրեցիք իրերի իրական վիճակը եւ ձեր դիրքորոշումը՝ չտեղեկացնելով ժողովրդին, դա դավաճանություն է, առանց բացառության՝ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի բոլոր քաղաքացիների նկատմամբ: Նույնիսկ Հայրենական մեծ պատերազմի տարիներին, որքան էլ դժվար լիներ ճակատում, ճշմարտությունը ժողովրդին հասցվում էր ամբողջությամբ եւ ժամանակին:

Ձեր ստորագրած ժամանակավոր կարգավորումը այդպես էլ չլուծեց Լեռնային Ղարաբաղի խնդիրը ապագա ժամանակահատվածների համար: Այդ դեպքում ինչու՞ էր անհրաժեշտ զոհաբերել այդքան շատ երիտասարդների, իսկական հայրենասերների՝ անդառնալի վնաս հասցնելով Հայ ժողովրդի լավագույն գենոֆոնդին: Ձեր հրաժարականի որոշումը մերժելու վերջին արդարացման մեջ դուք նշում եք, թե դա կդիտարկվեր որպես դասալքություն, եւ նշում եք, որ չեք ցանկանում բարդ իրավիճակը բարդել մեկ այլ առաջնորդի վրա: Սա եւս մեկ անգամ ապացուցում է Ձեր ոչ ճիշտ, վնասակար դիրքորոշումը եւ «վատ խաղում լավ արկ» պահելու ձեր ցանկությունը`փոխանակ մեր պետության եւ ընդհանրապես հայության մասին մտածելու եւ նրա շահերը պաշտպանելու:

Ես մոտ 30 տարի Ռուսաստանի քաղաքացի եմ, բայց հայրենի Հայաստանը եւ հայրենի Արցախը, որը զենքը ձեռքիս պաշտպանել եմ եղբայրներիս հետ, ես չեմ թողել իմ կամքով, այլ ստիպված եմ եղել դա անել 90-ականների սկզբին ղարաբաղյան հակամարտությունում Շահումյանի շրջանի առաջին նման դավաճանությունից հետո, եւ տեղափոխվել եմ Ռուսաստան, որն ապաստանել է մեզ: Այսօր մենք երախտապարտ ենք Ռուսաստանի Դաշնությանը եւ նրա խաղաղապահ ուժերին, որոնք կարողացան կասեցնել Լեռնային Ղարաբաղում մեր Հայ ժողովրդի կրկնվող ցեղասպանությունը: Մեր մարդիկ կրկին դատապարտված են լքել իրենց տները, հեռանալ հայրական հողերից, որոնք վաղուց հարազատ են դարձել մեզ:

Աջակցելով Հայաստանի Հանրապետության օրինական իշխանությանը՝ մենք, որպես գլխավոր հրամանատարի, որպես երկրի վարչապետի եւ երկրի գլխավոր գործադիր մարմնի, Ձեզ ենք հանձնել, պարոն Փաշինյան, ժողովրդի եւ Հայաստան հնագույն պետությանը ճակատագիրը: Մենք կարծում էինք, որ Դուք ստեղծում եք Հայերի փառավոր պատմություն՝ հիմնված հազարամյա քրիստոնեական հավատքի վրա: Բայց իրականում Դուք ստեղծեցիք ամոթ հայ ժողովրդի համար, որը պատմությունն ու ժողովուրդը երբեք չեն մոռանա: Որպես էթնիկ հայ, որը 70 տարի իր պատիվը չի արատավորել, ես ամաչում եմ, որ իմ սիրելի Հայաստանի ղեկավարը Դուք եք եւ ձեր դիրքորոշմանը կողքից եք նայում՝ արդյո՞ք ես լավ եմ ներկայանում այսքան անհրապույր իրավիճակում:

Ավելի քան երկու տարի Դուք գերագույն գլխավոր հրամանատար եք եւ գործնականում ոչինչ չեք արել երկրի պաշտպանունակության ամրապնդման համար, այլ միայն հեռացրել եք արժանի զինվորական ղեկավարներին՝ գլխատելով Հայկական բանակի հրամանատարական կազմը: Ձեր կողմից արված Հայաստանի լավագույն որդիների այդպիսի զոհաբերությունների դեպքում հրաժարականի փոխարեն ես քաջություն կհավաքեի եւ փամփուշտ կարձակեի ճակատիս՝ դրանով ներողություն խնդրելով հայրերից եւ մայրերից, կանանցից եւ քույրերից, որոնք անիմաստ կորցրել են իրենց տղամարդկանց: Ինչո՞ւ նրանք իրենց զոհեցին՝ որպեսզի հայ ժողովրդի վիշտը խորանա՞, եւ Ադրբեջանի ղեկավարությունը շարունակի իր «անօրինականությունը»` ոտնատակ տալով Լեռնային Ղարաբաղի հայկական պատմամշակութային ժառանգությո՞ւնը:

Դուք հոգով չեք ցավում ձեր ժողովրդի եւ ձեր Հայրենիքի համար, որը երբեք ծնկի չի եկել ոչ մեկի առաջ:

Համարձակություն գտեք ընդունելու ձեր դավաճանությունը Հայ ժողովրդի եւ Արցախի բնակչության նկատմամբ, որին հասցրել եք ներկայիս ճգնաժամային, ամոթալի ու հուսահատ վիճակին։ Հեռացեք ձեր պաշտոնից՝ հանձնելով այն ժողովրդի կողմից ընտրված նոր առաջնորդի հուսալի ձեռքը: Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի օժանդակությամբ, հուսով եմ, այս անհարկի պատերազմը, որ նպատակային հրահրվել է Հայաստանի արտաքին թշնամիների կողմից, վերջնականապես կդադարեցվի: Արդար հայ ժողովուրդը արժանի է հազարավոր տարիներ խաղաղ ապրելու իր հայրենի հողերում՝ հնարավորինս օգտակար լինելով ամբողջ համաշխարհային հանրությանը:

Պարոն Վարչապետ, հեռացեք խաղաղությամբ, եւ բոլոր հայերը ճիշտ կգնահատեն ձեր արարքը:

Ձեր ժողովրդի հանդեպ հարգանքով, արժանապատվությամբ եւ պատվով»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ