03 10 2020

ՊԲ ՀՕՊ միջոցները հարավային ուղղությամբ խոցել են հակառակորդի 1 ուղղաթիռ

ՊԲ ՀՕՊ միջոցները հարավային ուղղությամբ խոցել են հակառակորդի 1 ուղղաթիռ

Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում շարունակվում են ընթանալ մարտական գործողություններ:

Արցախի ՊԲ-ից  հայտնում են, որ ՊԲ ստորաբաժանումները հաջողությամբ իրականացնում են իրենց առջև դրված մարտական խնդիրները՝ հակառակորդին պատճառելով կենդանի ուժի և զինտեխնիկայի զգալի կորուստներ:

Ժամը 15:50-ի սահմանում ՊԲ հակաօդային պաշտպանության միջոցները հարավային ուղղությամբ խոցել են հակառակորդի 1 ուղղաթիռ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ