02 09 2020

ԼՂՀ ստեղծման իրավական հիմքերը անթերի են. Ռոբերտ Քոչարյան

ԼՂՀ ստեղծման իրավական հիմքերը անթերի են. Ռոբերտ Քոչարյան

ԼՂՀ առաջին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը բացառիկ հարցազրույց է տվել ռուսական РБК հեռուստաալիքին: Լրագրողը հարցրել և ստացել է Հայաստանի երկրորդ նախագահի տեսակետները քաղաքականություն վերադարձի, «թավշյա հեղափոխության» պատճառների, Բելառուսում իրավիճակի, Ադրբեջանի հետ հակամարտության, Արցախի խնդրի կարգավորման, Սերժ Սարգսյանի, Հայաստանի տնտեսության ու առաջիկա ծրագրերի մասին:

ՀՀ երկրորդ նախագահն անդրադարձել է նաև հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած վերջին բախումներին:

-Հայաստանում առկա է ևս մեկ տարբերվող հանգամանք. ի տարբերություն շատ երկրների, Հայաստանի սահմանին պարբերաբար իսկական պատերազմ է սկսվում: Այս ամռանը տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի միջև հերթական սրացումը: Դուք վճռական դեր եք ունեցել Ղարաբաղի անկախ դառնալու հարցում: Ըստ Ձեզ, այս վերջին սրացումը, որը Ապրիլյան պատերազմի նման 4-5 օր տևեց,  ինչի՞ համար էր:

-Հնարավոր է, այդ բախումների մասշտաբը հարկավոր չէր և չէին էլ չափազանցնի, եթե չլիներ մշտական սպառնալիքը, որ ցանկացած նման բախում կարող է վերաճել լայնամասշտաբ հակամարտության: Օբյեկտիվորեն նման սպառնալիք մշտապես առկա է շփման գծի ողջ երկայնքով: Դրանով է պայմանավորված ԵԱՀԿ ՄԽ միջնորդների, Ռուսաստանի նման արագ արձագանքը. ներկայիս դեռ թույլ հրդեհը մարելու ցանկությունը…  Այսինքն, իքնին  հակամարտության մասշտաբը մեծ չէր, անգամ համադրելի չէր 2016  թվականին կատարվածի հետ, երբ ունեցանք մեծաթիվ զոհեր: Սակայն մասշտաբային պատերազմի վերաճելու սպառնալիքը մշտապես առկա է, և հենց դրանով է պայմանավորված ԶԼՄ-ների, միջնորդների և, ընդհանրապես, միջազգային հանրության նման զգայուն վերաբերմունքը շփման գծում կատարվողի հանդեպ: Բացակայում է մոնիթորինգը, ունենք անկայուն հավասարակշռություն, «ակն ընդ ական, ատամ ընդ ատաման» սկզբունքը, որը առաջնագծում մշտապես գործում է:

-Ես խոսել եմ այդ սրացման մասին նաև Նիկոլ Փաշինյանի հետ (ՀՀ ներկայիս վարչապետ –խմբ.), և նա կարծիք հայտնեց, որ այս դեպքում Ադրբեջանին նման քայլի դրդողի դերում եղել է Թուրքիան:  Համամիտ ե՞ք:

- Եվ՛ այո, և՛՝ ոչ: Թուրքիան իրեն չափազանց ագրեսիվ և կտրուկ պահեց հակամարտության ընթացքում, դա ճիշտ է: Սակայն ես չեմ տիրապետում տեղեկության, որ Թուրքիան է դրդել Ադրբեջանին այդ քայլին:  Ես կարծում եմ, որ միջադեպը տեղի ունեցավ պատերազմող կողմերի առաջնագծերի ամրապնդման տրամաբանության շրջանակում, սակայն, քանի որ գործընթացին միջամտեց Թուրքիան, շատ հարցեր առաջացան: Մեզ համար դա խնդրահարույց հարց է. Թուրքիան՝ էքզեստենցիալ սպառնալիք է Հայաստանի համար, ուստի մենք ցավոտ ենք արձագանքում այս ամենին: Թուրքիան միշտ աչք է ունեցել Հարավային Կովկասի վրա, և այս իրավիճակում երկիրը, հավանաբար, փորձում է ընդլայնել իր ազդեցությունը, ներկայությունը: Եվ, եթե մինչև վերջ օբյեկտիվ լինենք, ապա պետք է ասենք, որ Ռուսաստանն այն երկիրն է, որը զսպում է, կամ ի վիճակի է զսպել Թուրքիայի նման ձգտումները:  Վաշինգտոնի, Բրյուսելի կոչերն արդեն չեն աշխատում, կամ աշխատում են կիսով չափ, եթե ոչ՝ պակաս:

- Հասկանալի է՝ ինչու է էրդողանը (Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան –խմբ.) նեղացած Վաշինգտոնից, Բրյուսելից. Թուրքիային անվերջ խոստանում են դարձնել ԵՄ անդամ, սակայն դա տեղի չի ունենում: Կարծում եմ՝ նրանք արդեն հույսը կտրել են:

-Այո, վաղուց են կտրել, այդ «բլիթը» վաղուց արդեն չի աշխատում, իսկ «մտրակը»՝ չի հասնում:  Այդպիսին է իավիճակը: Բացի դա, երբ ուժեղ անհատ հանդիսացող պապը ծերանում է և մարազմատիկ դառնում, թոռները դադարում են լսել նրան:  Դա կյանքի պատմություն է, որը տարածվում է քաղաքական իրավիճակի վրա: Այդ պատճառով մեզ համար իրապես կարևոր է, որպեսզի Թուրքիային զսպող միակ գործոնը՝ ռուսական գործոնը, աշխատի, քանի որ, կրկնեմ, մենք գործ ունենք էքզիստենցիալ սպառնալիքի հետ:

Ինչ վերաբերվում է Ղարաբաղյան կարգավորմանը, ապա այն հարկավոր է դիտարկել լայն և ավելի նեղ համատեքստում:  Ադրբեջանի կողմից բարձրաձայնվող ներկայիս դիրքորոշման պարագայում ես պարզապես չեմ տեսնում հնարավոր կարգավորում:  Կան ուղղակի փաստեր. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում, դա փաստ է: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ստեղծման իրավական հիմքերը անթերի են: Ես եմ գրել այդ հռչակագիրը. ԽՍՀՄ այն ժամանակվա Սահմանադրությունն անջատման դեպքում հանրապետությանը, ինքնավարությանը, անգամ կոմպակտ բնակվող ազգային փոքրամասնություններին թույլ է տվել  հանրաքվեի միջոցով որոշել իրենց ճակատագրը՝ այն ժամանակ գործող օրենսդրության համաձայն:  Եվ երրոդ գործոնը, դա ԼՂՀ-ի գեթե 30-ամյա (մոտ մեկ տարուց լրանում է)գոյության փաստն է: Ընդ որում, հանրապետությունն արդյունավետ կերպով զարգանում է և էլ ավելի արդյունավետորեն պաշտպանում է իր սահմանները: Բաքուն այսօր հերքում է այդ 30-ամյա օբյեկտիվ իրականությունը: Ինչպե՞ս կարելի է լուծել խնդիրը, եթե հերքում ես այդ խնդրի օբյեկտիվ բնույթը:

-Երբ ԽՍՀՄ-ում առկա էր ամուր իշխանություն, այդ խնդիրը հնարավո՞ր էր լուծել:

-Գիտեք՝ ԽՍՀՄ-ի ժամանակ ցանկացած խնդիր հնարավոր էր լուծել (ժպտում է): Եթե հանգիստ հնարավոր եղավ Ղրիմը փոխանցել Ուկրաինային, ապա, իհարկե:

-Իսկ ինչո՞ւ, ըստ Ձեզ, ԼՂ հարցն այն ժամանակ չլուծվեց:

-Պատկերացում անգամ չունեմ, կարող եմ միայն ենթադրել, որ եղել է գաղափարախոսություն, որն ամեն դեպքում ենթադրել է, թե, կարող եմ անգամ կարգախոսը հիշել, «ստեղծվում է միասնական, նոր, պատմական հանրություն՝ սովետական ժողովուրդ»:

Ամբողջական հարցազրույցը՝ այստեղ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ