17 08 2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ծառայողական ինքնաթիռը թարմացվել է

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ծառայողական ինքնաթիռը թարմացվել է

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ծառայողական ինքնաթիռը թարմացվել է։

Տեղեկությունը հայտնում է AviaNews տելեգրամ- ալիքը։ «ՀՀ կառավարական օդանավը նոր տեսք ունի»,–գրված է լուսանկարներին կից։ Դատելով նկարներից` օդանավի թևի հայկական եռագույնը ոչ միայն թարմացվել է, այլ նաև դրա չափսերն այնքան են մեծացվել, որ տեսանելի կլինեն շատ հեռվից։

ՀՀ կառավարությանը պատկանող միակ ինքնաթիռը վերաներկել են չեխական Օստրավայում։

Հիշեցնենք, որ 2019թ–ի հոկտեմբերին Հայաստանի վարչապետի աշխատակազմը քննարկում էր Փաշինյանի համար նոր ինքնաթիռի ձեռքբերման հնարավորությունը։ Խոսելով նոր օդանավ ձեռք բերելու անհրաժեշտության մասին` վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը որպես պատճառ նշել էր, որ ներկայիս օդանավը բավականին հին է և դրանից բխող ընթացիկ ծախսերը, բնականաբար, բավականին թանկ են։

Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանին սպասարկում է ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանին սպասարկած ինքնաթիռը։

Աղբյուրը` armeniasputnik.am

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ