17 07 2020

Չեղարկված հանրաքվեի փողերը տրամադրեք բուժհաստատություններին՝ անվճար ստուգեն մարդկանց․ Պետրոսյան

Չեղարկված հանրաքվեի փողերը տրամադրեք բուժհաստատություններին՝ անվճար ստուգեն մարդկանց․ Պետրոսյան

ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոյսանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Կառավարությունը ոչ թե պետք է փողոցներում դիմակ բաժանի, այլ ֆինանսավորի քաղաքացիների անվճար թեսթավորումը:

13.000 դրամ են մարդկանցից գանձում՝ վարակակիր լինել-չլինելու հարցը պարզելու համար:

Հացի փող չունեցող մարդը որտեղի՞ց 13.000 դրամը տա:

Չեղարկված հանրաքվեի փողերը տրամադրեք բուժհաստատություններին, որ անվճար ստուգեն մարդկանց...

Ի՞նչ եղավ էդ 3,5 միլիարդը...

Հելել լոլո եք կարդում հպարտ քաղաքացիների գլխին...»

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ