27 06 2020

Իսկ դուք ավելի՞ սկզբունքային եք եղել. Գևորգ Դանիելյան

Իսկ դուք ավելի՞ սկզբունքային եք եղել. Գևորգ Դանիելյան

Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Իմ շատ հարգելի գործընկերներ, կյանքը շարունակվելու է, Ձեր վաղեմի ընկերներին փաստերով հակադարձելու փոխարեն, նրանց վրա ցեխ շպրտելուց ու գեղարվեստորեն պիտակավորելուց առաջ, մի պահ խորհեք, իսկ դուք ավելի՞ սկզբունքային եք եղել, հրաժարվե՞լ եք ձեր իսկ բնորոշմամբ՝ հանցավոր ռեժիմի կողմից առաջարկված պաշտոններից, այդ դիրքերում երբևէ փորձե՞լ եք հակաճառել ձեր ղեկավարությանը, գոնե երբեմն ասել նրանց այն, ինչ մտածել եք, համարձակվե՞լ եք ձեռք մեկնել նրանց, ովքեր ինչ֊ինչ խնդիրներ են ունեցել իշխանությունների հետ (իմ պարագայում այդպիսիք են եղել ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը և ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը), Սահմանադրության, որի որակի մասին միջազգային փորձագետներն ընդգծված հարգանքով են խոսում, այսպես կոչված՝ բռնաբարության մասին բարձրաձայնե՞լ եք կամ փորձում եք գոնե հիմա բարձրաձայնել, իսկ ում թիրախավորում եք, նրանք առավել ինքնուրո՞ւյն չեն եղել, սեփական դեմք չեն ունեցե՞լ։ Ինչևէ, բարին ընդ ձեզ, այո, կարող եք իմ խոսքը որակել՝ բարոյախրատական, ոչինչ, մի կերպ կդիմանանք։
Հ.Գ. Մեկ անգամ ևս դիտեք «Բարձրագույն ճշմարտություն» ֆիլմը (1999)՝ երիցս արդիական է։
Հ.Գ.Գ. Որոշել եմ էլ ավելի նվազեցնել իմ ներկայությունը FB֊ում ...

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ