06 04 2024

Բրյուսելում ՀՀ-ԵՄ-ԱՄՆ եռակողմ հանդիպման շուրջ ձևավորված հանրային սպասելիքները չեն արդարանալու․ Արա Պողոսյան

Բրյուսելում ՀՀ-ԵՄ-ԱՄՆ եռակողմ հանդիպման շուրջ ձևավորված հանրային սպասելիքները չեն արդարանալու․ Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Մի քանի շաբաթ Հայաստանի իշխանությունների դառմայեդ «փորձագետներն ու քաղաքական վերլուծաբանները» Հայաստանի հանրության մոտ բրյուսելյան հանդիպման նկատմամբ չարդարացված սպասելիքներ ձևավորեցին, որը հայ ժողովրդի նկատմամբ իսկական դավադրություն է, որովհետև օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով այսօրվա Բրյուսելում ՀՀ-ԵՄ-ԱՄՆ եռակողմ հանդիպման շուրջ ձևավորված հանրային սպասելիքները չեն արդարանալու, ինչը բերելու է Հայաստանում նոր հիասթափություն, և եթե այսօր հասարակության մոտ հիասթափություն կա Ռուսաստանի նկատմամբ, ապա վաղը նույնը ու դեռ ավելի բացասական երանգներով լինելու է Արևմուտքի նկատմամբ։

Ատել բոլորին, չվստահել բոլորին, նշանակում է կորցնել հույսը ապագայի նկատմամբ և պարփակվել ու մեկուսանալ աշխարհից (եթե իհարկե թույլ տան)»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ