15 06 2020

Բռնաճնշումները դարձել են Փաշինյանի կառավարության ձեռագիրը. «Արդարություն»

Բռնաճնշումները դարձել են Փաշինյանի կառավարության ձեռագիրը. «Արդարություն»

Արցախի «Արդարություն» կուսակցությունը իր խորը մտահոգությունն է հայտնում մայր Հայաստանում վերջին շրջանում տիրող սոցիալ-տնտեսական եւ քաղաքական իրավիճակի զարգացումների վերաբերյալ, որն այլեւս վերածվում է ճգնաժամի։

Հայտարարության մեջ նաեւ ասվում է. «Երեկ տեղի ունեցած իրադարձությունները մեր մտահոգության վառ ապացույցն էին, որտեղ ՀՀ իշխանությունները ապացուցեցին, որ իրենց գործելաոճը որեւէ աղերս չունի ժողովրդավարության հետ, էլ չխոսենք ժողովրդի իշխանության մասին։

Քաղաքական այլակարծության նկատմամբ բռնաճնշումներ կիրառելը՝ ԱԺ-ի դահլիճում պատգամավորին ծեծելու կամ քաղաքական կուսակցության նախագահի նկատմամբ քրեական հետապնդումներ իրականացնելու միջոցով, կարծես թե դարձել է Նիկոլ Փաշինյանի կառավարության ձեռագիրը։

Արցախի «Արդարություն» կուսակցությունը դատապարտում է քաղաքական այլակարծություն դրսեւորող քաղաքական գործիչների եւ անհատների նկատմամբ բիրտ ուժ գործադրելու երեւույթը եւ կոչ է անում ՀՀ իշխանություններին զերծ մնալ ոստիկանական ուժերի միջոցով ժողովրդին լռեցնելու վտանգավոր գործելաոճից։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ