16 05 2020

Էլի որ կորոնովիրուսն ո՞ւմ շունն է, բայց շները նաև կծում են․ վարչապետ

Էլի որ կորոնովիրուսն ո՞ւմ շունն է, բայց շները նաև կծում են․ վարչապետ

Չեմ հիշում, որ պինցետով հանելու և արաղով ախտահանելու վերաբերյալ հայտարարություն եմ արել, գուցե այլ շրջանակում է հնչել այդ հայտարարությունը։ Այս մասին այսօր՝ մայիսի 16–ին, առցանց մամուլի ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, որ դուք թագավարակի տարածման համար մեղադրեցիք քաղաքացիներին, այն դեպքում, երբ կորոնավիրուսի տարածման նախնական շրջանում հայտարարում էիք՝ «կորոնովիրուսն ո՞ւմ շունն է, պինցետով կհաննենք ու արաղով կախտահանենք». պարոն վարաչպետ ինչո՞ւ է ժողովուրդը միշտ մեղավոր։

«Կորոնովիրուսն ում շունն է, էլի որ ո՞ւմ շունն է, բայց շները նաև կծելու հատկություն ունեն և մենք ասում ենք եկեք այնպես անենք, որ այդ պարանը ձեռքներս պահենք կամ այնպես անենք, որ մեզ չկծի։ Ես քաղաքացիներին չեմ մեղադրել, բայց ուզում եմ ասել, որ քաղաքացիների հետ համագործակցությունը մեր քաղաքական գաղափարախոսության և ուսմունքի անբաժանելի մասն է։ Ես քաղաքական գործունեություն և երկրի կառավարում չեմ պատկերացնում առանց քաղաքացու հետ համագործակցության»,– ասաց վարչապետը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ