05 05 2020

Արտգործնախարարին և Փաշինյանին խորհուրդ կտայի նահանջի կարմիր գիծը առաջ բերել. Արմեն Դարբինյան

Արտգործնախարարին և Փաշինյանին խորհուրդ կտայի նահանջի կարմիր գիծը առաջ բերել. Արմեն Դարբինյան

ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը թվիթերյան միկրոբլոգում գրել է․

«Բոլոր նրանց, ով Արցախը մարզ է համարում և կոչ է անում անհապաղ միավորման՝ հորդորում եմ շրջահայաց և մի փոքր ավելի խելոք լինել. չինացիները հինգ տարբեր մոդել ունեն, որոնցից երեքը՝ ճանաչված պետություններ, թուրքերը՝ երկու, արաբները՝ էլ չհաշվեմ: Երկու պետության գոյությունը ազգային Արժեք է, իսկ արտգործնախարարին և Փաշինյանին խորհուրդ կտայի նահանջի կարմիր գիծը առաջ բերել. մեր կարմիր գիծը անվտանգությունը չէ, մեր կարմիր գիծը ինքնորոշման իրավունքն է: Չսխալվեք: Հզորները կարող են գայթակղվել և միասնաբար անվտանգություն երաշխավորել, մերժելը դժվար կլինի»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ