16  02  2020

Չհնչեց կարևորագույն միտքը՝ Արցախն Ադրբեջանի կազմում չի լինելու․ փաստաբան

Չհնչեց կարևորագույն միտքը՝ Արցախն Ադրբեջանի կազմում չի լինելու․ փաստաբան

Փաստաբան Երվանդ Վարոսյանը իր ֆեյսբուքյան  էջում գրել է․

«Արդյո՞ք աշխարհում որևէ մեկին (բացի հայերից) հուզում է, թե ինչ է եղել Տիգրան Մեծի ժամանակ, հատկապես, որ այս աշխարհի գերակշիռ մասն էլ չի եղել այդ ժամանակ... Դա մեզումեզ ասել խոսալու պարապ ժամանակվա թեմաներից է։

Ինչևէ, բաց տեքստով ասվեց ներկայացված պլանի մասին` փուլային ճանապարհով տարածքների մի մասի հանձման, ադրբեջանցի փախստականների վերաբնակեցման ու Ադրբեջանի կազմում Արցախի «երջանիկ» ապագայի մասին։

Այս ամենին ի պատասխան չհերքվեց հակամարտության փուլային լուծման տարբերակը, խոսք չգնաց այդ փախստականների մասին ու չհնչեց կարևորագույն միտքը, որ Արցախը երբեք Ադրբեջանի կազմում չի լինելու։Մնացածն ինձ համար միկրոհեղափոխություն ժանրի լիրիկա է»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ