14  02  2020

Եթե իշխանությունները չգնան զանգվածային կեղծումների, տապալվելու են․ Արգիշտի Կիվիրյան



«ՍԴ-ի շուրջ գործընթացը ընթանում է  այնպիսի ապօինի կերպով, որ տարիներ կպահանջվեն, որպեսզի դրա տակից պետությունը դուրս գա, որովհետև ինքնին խարխլվել է իրավական պետության հիմնաքարարերը այս ամբողջ գործընթացով, և այդ ամենը կատարվում է մի բանի համար, որ  Նիկոլ Փաշինյանը կարողանա գրավել Սահմանադրական դատարանը»,- Yerevan.Today-ի հետ հարցազրույցի ժամանակ ասաց քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը։ 

Ըստ նրա, ՀՀ-ում իշխանափոխությունից հետ ՍԴ-ն վերածվել է գործող իշխանությունից անկախ մարմնի և ղեկավարվում է օրենսդրույթամբ․ «Ամեն ինչ կարելի է ասել սկսվեց Ռոբերտ Քոչարյանի գործից, այդ գործի կապակցությամբ Նիկոլ Փաշինյանը տեսավ, որ ի դեմս ՍԴ-ի՝ նա չունի  կամակատար, այսինքն այդ դատարանը իրեն չի ենթարկվում։ Այս պահին ակնհայտ է, որ ՍԴ-ն  ղեկավարվում է միայն օրենքով։ Փոխանակ Փաշինյանը ողջուներ դա, նա ղեկավարվեց հիստերիաներով»։

Հարցազրույցը՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ