23  01  2020

Քաղաքացին, իրոք, 6 ամսից կարող է մսին «կակա» ասել․ Վահան Բաբայան

Քաղաքացին, իրոք, 6 ամսից կարող է մսին «կակա» ասել․ Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը գրում է․

«Սպանդանոցի հարցով Նիկոլի նահանջը բացահայտեց երկու բան

1. Կառավարությունը չունի ծրագիր և չի տիրապետում իրավիճակին, դիլետանտ չինովնիկները, որոնք շատ հեռու են գյուղից, գյուղի ու գյուղացու վերաբերյալ անհեռանկար և սխալ որոշումներ են կայացնում՝ առանց գյուղացու հետ քննարկելու:

2. Ժողովուրդը եթե հանդես գա, փողոց փակի, միտինգ անի, բոլոր ռեֆորմներն էլ կարող են չեղարկվել:

Այստեղ, սակայն, արդարության համար նշենք, որ սա ժամանակավոր նահանջ է և իրենք սա անցկացնելու են, ինչի արդյունքում փոքրերը կհրաժարվեն անասնապահությունից, իսկ մեծերը կլանվելու են ավելի մեծերի կողմից՝ ստեղծելով նոր մենաշնորհ այս ոլորտում, դե իսկ քաղաքացին էլ իրոք 6 ամսից կարող է մսին «կակա» ասել»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ