22 01 2020

Արարատ Միրզոյանը նախազգուշացում հայտարարեց Էդմոն Մարուքյանին



Այսօր խորհրդարանում թեժ մթնոլորտը շարունակվում է, այս անգամ էլ վեճի բռնկվեցին պատգամավորներ Ռուբեն Ռուբինյանն ու Էդմոն Մարուքյանը:

«Եթե դուք կարոտում եք նախկին խորհրդարանին, կարող եք գնալ նախկին խորհրդարանի ձեր գործընկերների հետ սուրճ խմել: Հաշտվեք այն մտքի հետ, որ նոր խորհրդարանում եք: Ինչ վերաբերում է ձեր մտքերին՝ խայտառակություն է, այս է, այն է: Ամեն ինչ շատ պարզ է, ուզում եք քննիչ հանձնաժողով, գնացեք խոսեք Դավիթ Խաժակյանի հետ»,- Էդմոն Մարուքյանին դիմելով` ասաց Ռուբեն Ռուբինյանը:

Իսկ Ռուբինյանին ընդհատելու համար Մարուքյանը նախազգուշացում ստացավ. «Պարոն Մարուքյան, ձեր արածը հենց հիմա կոռեկտ չէր, նախազգուշացում է ձեզ հայտարարվում»,- ասաց ՀՀ ԱԺ նախագահ արարատ Միրզոյանը:  

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ