10  12  2019

«Լուռ» պատգամավորները. ովքեր են 0 հարց, 0 ելույթ ունեցածները․ Tert.am

«Լուռ» պատգամավորները. ովքեր են 0 հարց, 0 ելույթ ունեցածները․ Tert.am

Tert.am-ը գրում է․ «7-րդ գումարման Ազգային ժողովի գործունեության գրեթե 1 տարվա ընթացքում 132 պատգամավորներից 19-ը հարց չեն տվել ու ելույթ չեն ունեցել: «Լուռ» պատգամավորներից 11-ը «Իմ քայլը» խմբակցությունից են, 7-ը՝ «Բարգավաճ Հայաստանից», 1-ը՝ «Լուսավոր Հայաստանից»: Այս մասին տեղեկանում ենք Parliamentmonitoring.am կայքից:

Հիշեցնենք, որ 2018 թ. դեկտեմբերի 9-ին տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, իսկ 2019 թ. հունվարի 14-ին նորընտիր ԱԺ-ն հրավիրեց իր առաջին նիստը: 7-րդ գումարման ԱԺ-ի 3-րդ նստաշրջանն ավարտվելու է 2019 թ. դեկտեմբերի 20-ին, իսկ 4-րդ նստաշրջանը մեկնարկելու է 2020 թ. հունվարի 20-ին: Այսինքն՝ ԱԺ-ի գործունեության 1 տարին լրանալուն մնացել է 10 օր:

«Իմ քայլը» խմբակցության 88 պատգամավորից 11-ը ելույթ չեն ունեցել և հարց չեն տվել.

1 - Աթաբեկյան Վարդան – 0 հարց, 0 ելույթ

2 - Ասատրյան Մաթևոս - 0 հարց, 0 ելույթ

3 - Գևորգյան Գոռ – 0 հարց, 0 ելույթ

4 - Թևոնյան Սեդրակ - 0 հարց, 0 ելույթ

5 - Հակոբյան Երջանիկ - 0 հարց, 0 ելույթ

6 - Ղալումյան Վահե - 0 հարց, 0 ելույթ

7 - Միխայիլով Արսեն - 0 հարց, 0 ելույթ

8 - Պետրոսյան Արտաշես - 0 հարց, 0 ելույթ

9 - Սարուխանյան Կարեն - 0 հարց, 0 ելույթ

10 - Հակոբ Սիմիդյան (խմբակցության քարտուղար) - 0 հարց, 0 ելույթ

11 - Քոչարյան Անդրանիկ – 0 հարց, 0 ելույթ:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության 26 պատգամավորից 7-ը ելույթ չեն ունեցել և հարց չեն տվել.

1 - Աղաբաբյան Արայիկ – 0 հարց, 0 ելույթ

2 - Էդուարդ Բաբայան – 0 հարց, 0 ելույթ

3 - Գևորգյան Քաջիկ - 0 հարց, 0 ելույթ

4 - Հայրապետյան Ջանիբեկ - 0 հարց, 0 ելույթ

5 - Մանուկյան Դավիթ - 0 հարց, 0 ելույթ

6 - Սողոմոնյան Սողոմոն - 0 հարց, 0 ելույթ

7 - Ստեփանյան Տիգրան - 0 հարց, 0 ելույթ:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության 18 պատգամավորից ելույթ չի ունեցել և հարց չի տվել 1 պատգամավոր.

1 - Ստեփանյան Ռուբիկ – 0 հարց, 0 ելույթ:

1 կամ 2 ելույթ ունեցած ու հարց տված պատգամավորների թիվը նույնպես բավականին մեծ է: Պասիվության հարցում կրկին առաջատարը «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն են: Շուրջ 1 տարվա ընթացքում «Իմ քայլից» 16 պատգամավոր 1 կամ 2 ելույթ է ունեցել կամ հարց է տվել, 4-ական պատգամավորներ՝ ԲՀԿ-ից և ԼՀԿ-ից:

«Իմ քայլը» խմբակցություն. Ալեքսանյան Սարգիս (1 հարց, 0 ելույթ), Ավետիսյան Ալեքսանդր (2 հարց, 0 ելույթ), Բաքոյան Ռուստամ (2 հարց, 0 ելույթ), Բոշյան Արման (1 հարց, 0 ելույթ), Գասպարյան Տաթևիկ (1 հարց, 0 ելույթ), Գրիգորյան Հռիփսիմե (2 հարց, 0 ելույթ), Հակոբյան Հրաչյա (1 հարց, 1 ելույթ), Հասանով Կնյազ (1 հարց, 0 ելույթ), Հովհաննիսյան Վահե (2 հարց, 0 ելույթ), Մեխակյան Արգիշտի (0 հարց, 1 ելույթ), Մկրտչյան Արեն (1 հարց, 1 ելույթ), Մկրտչյան Կորյուն (2 հարց, 0 ելույթ), Մովսիսյան Սերգեյ (1 հարց, 1 ելույթ), Նազարյան Լենա (0 հարց, 2 ելույթ), Սանդիկով Ալեքսեյ (1 հարց, 0 ելույթ), Փաշինյան Սիփան (1 հարց, 1 ելույթ):

«Բարգավաճ Հայաստան» խմբակցություն. Առուստամյան Նորա (1 հարց, 0 ելույթ), Դալլաքյան Արթուր (0 հարց, 2 ելույթ), Ծառուկյան Գագիկ (0 հարց, 1 ելույթ), Ղուկասյան Վարդան (1 հարց, 1 ելույթ):

«Լուսավոր Հայաստան» խմբակցություն. Այվազյան Հրանտ (2 հարց, 0 ելույթ), Անդրեասյան Էդվարդ (1 հարց, 0 ելույթ), Հարություն Բաբայան (1 հարց, 0 ելույթ), Մինասյան Սարիկ (1 հարց, 0 ելույթ):

7-րդ գումարման ԱԺ-ում ամենից շատ հարցեր տված և ելույթներ ունեցած պատգամավորը «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից Միքայել Մելքումյանն է: Նա ԱԺ նիստերին միասին 124 հարց է տվել և ելույթ է ունեցել: Երկրորդ ամենաակտիվ պատգամավորը կրկին ԲՀԿ-ից է. Սերգեյ Բագրատյանը 77 հարց է տվել և ելույթ ունեցել: Երրորդը՝ «Իմ քայլից» Արտակ Մանուկյանն է՝ 62 հարցով և ելույթով, չորրորդը՝ ԲՀԿ-ից Արման Աբովյանն է, հինգերորդը՝ «Իմ քայլից» Սուրեն Գրիգորյան է՝ համապատասխանաբար 54 և 39 հարցերով և ելույթներով:

Ազգային ժողովի պատգամավորներից ամենաշատ՝ 179 անգամ բացակայել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը: Երկրորդ ամենաշատ բացակայած պատգամավորը «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն է՝ 172 բացակայությամբ, երրորդը՝ ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցությունից Լենա Նազարյանը՝ 169 բացակայություն: Բացակա ունեցողների հնգյակը եզրափակում են ԲՀԿ-ից Վարդան Ղուկասյանը՝ 156 և «Իմ քայլից» Գայանե Աբրահամյանը՝ 151:

Համաձայն «2018 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի` պետական պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը կազմում է 66,140 ՀՀ դրամ: ԱԺ պատգամավորի աշխատավարձի դրույքաչափի հաշվարկման գործակիցը 10 է, հետևաբար՝ նրանց ամսական աշխատավարձը կազմում է 661 հազար 400 դրամ՝ ներառյալ հարկերը: Իսկ հարկվելուց հետո պատգամավորի, այսպես ասած, «մաքուր» աշխատավարձը կազմում է մոտ 470 հազար դրամ:

Ինչպես հայտնի է, պատգամավորները, բացի աշխատավարձից, նաև աշխատավարձի 30 տոկոսի չափով պարգևավճար են ստանում՝ 198 420 դրամ: Եթե այս պարգևավճարից հանենք հարկերը՝ 55 557 դրամը, ստացվում է 142 863 դրամ:

Այսինքն՝ պատգամավորներից շատերը «լուռ» նստելու համար պետական բյուջեի միջոցներից ստանում են 612 հազար դրամ աշխատավարձ և պարգևավճար»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ