23  10  2019

Պաշտոնյաները պետք է բարձր աշխատավարձ ստանան․ Արայիկ Հարությունյան

Պաշտոնյաները պետք է բարձր աշխատավարձ ստանան․ Արայիկ Հարությունյան

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ հարությունյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ վարչապետի գաղտնի որոշմանը, որով իրենց՝ նախարարների աշխատավարձերը կրկնապատկվել են։

Հարցին, թե աշխատավարձերի բարձրացումը ազդե՞լ է աշխատանքի վրա, նախարարը պատասխանեց. «Բարձրաստիճան պաշտոնայները պետք է բարձր աշխատավարձ ստանան, ինչը արդյունավետ աշխատանքի գրավական է, և ինչը կհանգեցնի նրան, որ մյուս ոլորտներում էլ կլինեն առաջընթացներ, կավելանան եկամուտները, կավելանան թոշակները, կավելանան աշխատավարձերը։ Այն ինչ որ տեսել եք այս ամիսների ընթացքում»։

Հարցին, առա՞ջ էր լավ աշխատում, թե՞ այժմ, նախարաը պատասխանեց. «Ես միշտ եմ լավ աշխատում»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ