18  09  2019

Իրավական պետությունը դեռ 10 տարի կլինի մեր երազանքը. Լարիսա Ալավերդյան



«Ասում են, որ ՍԴ որոշումն անօրինական է, քանի որ կա երկու հատուկ կարծիք: Սա ի՞նչ անգրագիտություն է: ՄԻԵԴ բոլոր որոշումներն ունեն դատավորների հատուկ կարծիք: Այսպիսի հայտարարություններից ընդարմացման մեջ ես հայտնվում: Սա անգրագիտության ուղղակի վկայություն է»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը:

Նա նշեց, որ իրավական պետությունը դեռ 10 տարի կլինի երազանք. «Իշխանությունների հայտարարություններն այն մասին, որ Սահմանդրությունն ու ՍԴ-ն վատն են, հղի են բացասական հետևանքներով, որոնք կարող են հանգեցնել այն եզրակացության, որ իշխանությունները ևս անօրինական են»,- ասաց իրավապաշտպանը: 

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ