27 10 2023

Կներեք, բայց մենք խաչմերուկ չենք, մենք պետություն ենք․ Լարիսա Ալավերդյան



«Երբ պետական այրերը, պաշտոնյաներն ասում են՝ Լեռնային Ղարաբաղ , այլ ոչ թե՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, խոսում է այն կարգավիճակի իջեցման մասին, որը ԼՂՀ-ն ու հայ ժողովուրդը կրում էին ավելի քան 30 տարի. դա շատ նուրբ և կարևոր հարց է, ուղղակի շատերը չեն ըմբռնում ԼՂ և ԼՂՀ հասկացությունների տարբերությունը: ԼՂ եզրույթն օգտագործում է նաև Ադրբեջանը՝ դրանով իսկ Արցախը ճանաչելով Ադրբեջանի անքակտելի մաս»,-Yerevan.Today-ի տաղավարում ասաց ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը: Անդրադառնալով Կառավարության որոշմանը, որով փախստականի կարգավիճակ է տրվել Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին, մեր զրուցակիցն ասաց, որ այդ որոշմամբ հստակ կրճատվել ու սահմանափակվել են այն հնարավորությունները, որոնք ունեին Արցախի մեր հայրենակիցները մինչ այդ որոշումն ընդունելը. այսինքն՝ արտերկիր գնալու պարագայում, ըստ իրավապաշտպանի,  արցախցիները լուրջ խնդիրների են բախվելու: 

Լարիսա Ալավերդյանին հարց ուղղեցինք նաև Փաշինյանի հրապարակած «խաղաղության խաչմերուկի» մասին. ի պատասխան ասաց.  «Կներեք, մենք խաչմերուկ չենք, մենք պետություն ենք. Փաշինյանի հապարակած քարտեզը, կամ՝  «Խաղաղության խաչմերուկ» բանաձևը դեռ 90-ականներից է շրջանառվել՝ առաջին նախագահի օրոք, պարզապես այն ժամանակ ժողովուրդը սթափ էր և կասեցրեց»:

 Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ