20  06  2019

Նիկոլն ասելու է՝ կա՛մ կմնամ իշխանության, կա՛մ Հայաստանն իշխանություն չի ունենա․ Քաղաքագետ



«Մերժիր Սերժին կարգախոսից հետո Նիկոլ Փաշինյանը մեկ այլ կարգախոս մեջտեղ բերեց՝ կա՛մ ես կդառնամ վարչապետ, կա՛մ Հայաստանը վարչապետ չի ունենա։ Հետո գալու է երրորդը, որն ամենավտանգավորն է՝ կա՛մ ես կմնամ իշխանության կա՛մ Հայաստանն իշխանություն չի ունենա։ Լավ հիշեք խոսքերս»,- «Ադեկվադ դիսկուրս» կոնֆերանսում քննարկման ժամանակ ասաց քաղաքագետ, քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի ղեկավար Ռուբեն Հակոբյանը։

«Ինչ-որ շրջանակ պետք է լինի, որ կփրկի էս վիճակը»,- հավելեց նա։

Քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանն էլ ասաց, որ մեր երկրում 30 տարի եղել է ընդդիմության անճարակության խնդիր։ Ընդդիմությունը ժողովրդի մեջ ներարկել է, թե՝ քեզ թալանել են։

Այժմ Հայաստանի իշխանությունը, ըստ նրա, ունի մեկ խնդիր՝ ոչ մի կերպ ռեգրես թույլ չտալ։ Դա իշխանության կործանում է, որովհետև հարցին, թե՝ Սերժի ժամանակ ավելի լա՞վ էր, կլինի «այո» պատասխանը։

Քննարկումը՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ