10 06 2019

Իրավիճակը փոխվել է․ Փաշինյանն այլևս բարձր վստահություն չի վայելում․ 3 փաստ

Իրավիճակը փոխվել է․ Փաշինյանն այլևս բարձր վստահություն չի վայելում․ 3 փաստ

«Քաղաքացիական հարթակ» նախաձեռնության ղեկավար Աղվան Պողոսյանը գրում է․

«Երեկ կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքներից կարելի է ենթադրել `

Փաստ 1. Դեկտեմբերյան ընտրություններին Աբովյանում 13.000 ձայն հավաքած քաղաքական ուժը մի քանի ամսում կորցրեց իր էլեկտորատի գրեթե 30%-ը` հավաքելով 8032 ձայն: 

Փաստ 2. Ընտրությունները անցել են առանց լուրջ միջադեպերի, և որ կարևորն է` չի արձանագրվել ընտրակաշառք բաժանելու դեպքեր: Սա նշանակում է, որ Աբովյանում հաղթել է ոչ թե կլանային համակարգը, այլև աբովյանցիները մերժել են Նիկոլ Փաշինյանին: 

Փաստ 3. Տեղական ընտրությունները կրում են քաղաքական բնույթ, ու երեկվա ՏԻՄ արդյունքները վկայում են, որ Նիկոլ Փաշինյանը մսխել է իր քաղաքական էլեկտորատը, և ՀՀ-ում այլևս չունի այն վարկանիշը, ինչը մի քանի ամիս առաջ էր: Ինչևիցե, պետք է ընդունել, որ երեկվանից ՀՀ-ում տեղի է ունեցել քաղաքական իրավիճակի փոփոխություն, և Նիկոլ Փաշինյանը այլևս հասարակության կողմից չի վայելում բարձր վստահություն»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ