05 06 2019

Ինչու է վարչապետը շուտ դուրս եկել Նուր-Սուլթանից

Ինչու է վարչապետը շուտ դուրս եկել Նուր-Սուլթանից

«Անցյալ տարվա դեկտեմբերին որոշվել էր, որ մայիսի 29-ին Նուր-Սուլթանում պետք է լինի Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստ և մենք նախագահող երկիր ենք, այդ ժամանակ չէինք կարող կանխատեսել, որ այս օրը լինելու է Ազգային ժողովի հարցուպատասխան, որովհետև Ազգային ժողովը դեռ ձևավորված էլ չէր»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյնաը՝ պատասխանելով լրագրողի դիտարկմանը, որ ընդդիմադիր պատգամավոր եղած ժամանակ վարչապետը պնդում էր, որ վարչապետ Կարեն Կարապետյանը աշխարհի որ ծայրում էլ լինի, պետք է ներկա լինի ԱԺ հարցուպատասխանին:

Այնուհետև վարչապետը նշեց, որ նոր խմբագրությամբ սահմանադրության մեջ ձևակերպումը փոխված է։

Իսկ Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանից իր արագ դուրս գալը վարչապետը մեկնաբանեց, որ շտապում էր ԱԺ հարցուպատասխանին. «Ես այնտեղից մի քիչ շուտ դուրս եմ եկել, որ գամ Աժ հարցուպատասխանին հասնեմ, ես ասել եմ, որ սովորաբար շարժվում եմ լուսացույցների տակ կանգնելով, օդանավակայանից հանգել եմ, որ ճանապարհները բաց են, որ ես հասնեմ ԱԺ, հասել էի ԱՄՆ դեսպանատան մոտ, ինձ զանգեցին, ասացին, որ պատգամավորներն իրենց հարցերն հանել են, մնացել է մեկ հարց, այնպես որ ձեր գալն անիմաստ է»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ