24  05  2019

Ինչու՞ է ՀՅԴ-ի հանրահավաքը վախեցրել Նիկոլ Փաշինյանին․ Zham.am

Ինչու՞ է ՀՅԴ-ի հանրահավաքը վախեցրել Նիկոլ Փաշինյանին․ Zham.am

Zham.am-ը գրում է․ «Ասել, որ երեկվա ՀՅԴ-ի հանրահավաքը մարդաշատ էր, ճիշտ չի լինի. մասնակիցների քանակը տատանվում էր 3- 4 հազարի տիրույթում: Ասել, որ այդ հանրահավաքում անհրաժեշտ էներգետիկա կար, նույնպես սխալ է: Սակայն արձագանքերից ակնհայտ է դառնում, որ Փաշինյանը խիստ անհանգստացած է այն փաստից, որ մեկ տարի անց առաջին անգամ քաղաքական ուժը  կարողանում է հանրահավաք անցկացնել Ազատության հրապարակում, որն էլ  ուղղված  է ներկայիս իշխանության դեմ:

Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ հանրահավաքը ձևավորում է յուրօրինակ լարվածության դաշտ և տեխնոլոգիական գրագետ քայլերի դեպքում,շ այն կարող է այլընտրանքային  փողոցի ձևավորման համար նոր հարթակ դառնալ: ինքը ՝ Փաշինյանը,  նույնպես իր քայլերը սկսեց  մի քանի անդամով: Հետո այդ մի քանիսը դարձան մի քանի տասնյակ հազար: Իսկ այսօր երկրում հեղափոխական էյֆորիան ավարտվում է,  և մարդիկ սկսում են պահանջել արդյունքներ: Պետական գործերի փորձ չունեցող Փաշինյանը այդպես էլ չդարձավ լուրջ պետական գործիչ: Իրական արդյունքների բացակայության պայմաններում նա ստիպված է լինելու քավության նոխազ  փնտրել: Ապրիլյան պատերազմի հետ կապված հանձնաժողով ստեղծելու որոշումը հենց այդ շարքից է: Փաշինյանին քիչ է հետաքրքում այդ հարցը և մինչ այսօր նա դրա մասին չէր մտածում: Իսկ այսօր, երբ վիճակը վատացել է, հիշել է «Ապրիլյան պատերազմի խնդիրները», ինչն իր կողմից ցինիզմի և փարիսեության  ամենավառ դրսևորումն է:

Սակայն որպես առաջին հրատապ քայլ,  որպես արագ արձագանք՝  Փաշինյանը պատրաստում է սեփական կոնտր հանրահավաքն անցկացնել մայիսի 25-ին: Սակայն հրապարակավ դա քողարկված է անելու, ստուգելու համար, թե «արագ արձագանքման ռեժիմով» ինչքան մարդ կարող է հավաքել հրապարակում: Դրանից հետո  իր համար հայտնի կլինի, թե իր իրական փողոցային ռեսուրսը ինչպիսին է:

Սակայն կարծում ենք, որ անկախ  մայիսի 25–ի իր հանրահավաքից, նա փորձելու է հավաքել «մեծ հանրահավաք» արդեն Հանրապետության հրապարակում, բնականաբար օգտագործելով ողջ պետական ռեսուրսները, որպեսզի ցույց տա,  որ «ժողովրդի մեծամասնությունը դեռ հավատում է իրեն»:

Ո ՞ րն է այս  ամենի մեջ Փաշինյանի գլխավոր նպատակը,  դրա մասին կներկայացնենք մեր հաջորդ վերլուծությունում: Պարզապես նշենք, որ Փաշինյանը  իր սեփական վարկանիշը «վերակենդանացման» համար, պատրաստվում է երկիրը գցել նոր, խիստ վտանգավոր ցնցումների մեջ՝  փորձելով լուծել իր խիստ անձնական և եսակենտրոն հարցերը: Որոնք, սակայն, Հայաստանի պետական շահերի հետ քիչ առնչություն ունեն:

Սա է իրականությունը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ