03 05 2019

Սամվել Բաբայանը՝ «Իգլա»-ի գործի և Արցախի ոստիկանությանը դատի տալու մասին



«Մենք ունենք վերջին 10 տարին անընդհատ կացության խնդիր, մենք առաջին հերթին դատի ենք տվել ոստիկանությանը։ Գործը դատարանում է մայիսի 23-ին Ստեփանակերտում տեղի կունենա դա, տեսնենք՝ ի՞նչ պատասխան են տալու»,- լրագրողների հետ զրույցում խոսելով Արցախի քաղաքացիություն ստանալուց, ասաց ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանը: Նախկին հրամանատարը նշեց, որ հանդիպումներ են ունենում քաղաքացիների հետ և պատրաստվում են ստորագրահավաքի:

Արցախի ՊԲ նախկին հրամանատարը խոսեց նաև «Իգլայի» գործի մասին և նշեց, որ Դատախազությունն ի սկզբանե կեղծել է ձևակերպելով թե զենք է. «Ես շեշտում եմ, որ դա զինամթերքի մասնիկ է, այլ ոչ թե զենք, այդքան բան: Ուղղակի եթե փոխեն ու գրեն զենքի մասնիկ, չեն կարող գործ հարուցել»:

Մանրամասն՝ տեսնյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ