12  01  2019

Ադրբեջանը հերքում է հայերի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ հայտարարությունը

Ադրբեջանը հերքում է հայերի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ հայտարարությունը

Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լեյլա Աբդուլաևան մեկնաբանել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի՝ ազգությամբ հայ ՌԴ քաղաքացիների մուտքը երկիր արգելելու մասին հայտարարությունը՝ այն  երկկողմ ռազմավարական հարաբերությունների ոգուն հակասող որակելելով։ Այս մասին հայտնում է ТАСС-ը` Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունը վկայակոչելով:

Անդրադառնալով նրան, որ ադրբեջանական կողմը խոստացել է շտկել իրավիճակը, Աբդուլաևան ասել է. «Մենք վճռականորեն հերքում ենք դա: Ռուս-ադրբեջանական հարաբերությունները հիմնված են իրավահավասարության վրա, մինչդեռ «կշտկեն իրավիճակը» արտահայտությունը հակասում է իրավահավասար երկկողմ հարաբերությունների էությանը»,- ասել է նա:

Միևնույն ժամանակ, Աբդուլաևան ընդգծել է, որ դա բացասական ազդեցություն չի ունենա Ադրբեջանի ու Ռուսաստանի հարաբերությունների վրա:

Հիշեցնենք, որ Զախարովան հայտարարել էր, որ Ադրբեջանում ազգային հատկանիշով ՌԴ քաղաքացիների ձերբակալությունը և արտաքսումը նրանց իրավունքների կոպիտ խախտում է: Ըստ նրա` նման դեպքերը հակասում են մի շարք ռուս-ադրբեջանական համաձայնագրերի ոգուն ու տառին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ