24 12 2018

Ալիևի մասին Պուտին ու Փաշինյանը նույն կարծիքի են

Ալիևի մասին Պուտին ու Փաշինյանը նույն կարծիքի են

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ծննդյան կապակցությամբ, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ Կրեմլի մամուլի ծառայությանը հղումով:

Շնորհավորական ուղերձում ռուսական պետության ղեկավարն ընդգծել է, որ Ալիևն «իր համաքաղաքացիների շրջանում ու արտերկրում արժանի հեղինակություն է վայելում որպես փորձառու և հեռատես քաղաքական գործիչ, իր երկրի իսկական առաջնորդ»:

Պուտինը  բարձր է գնահատել Ալիևի ներդրումը Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև ռազմավարական գործընկերության ամրապնդման գործում:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը Դուշանբեում Ադրբեջանի նախագահի հետ կարճատև զրույցից հետո լրագրողներին ասել էր, որ Ալիևն իր մոտ նորմալ, դրական, կրթված մարդու տպավորություն է թողել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ