11  10  2018

ՀՀ նախագահը ՝ վիճահարույց օրենքը ստորագրելու մասին

ՀՀ նախագահը ՝ վիճահարույց օրենքը ստորագրելու մասին

Արդյո՞ք կստորագրի «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը։ Հոկտեմբերի 11-ին լրագրողների հետ զրույցում այս հարցին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան չցանկացավ պատասխանել:

«Ես մոտ օրերս այդ մասին հայտարարություն կանեմ», - լրագրողների հետ զրույցում ասաց նա։

ՀՀ նախագահը ընդգծեց՝ հարցը, որը վերաբերում է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, պետք է կարգավորվի երկխոսության, բանակցությունների ճանապարհով։

«Եվ այդ ամենն օրենքի սահմաններում, ես սկսել եմ իմ հանդիպումները վարչապետի, կուսակցությունների ներկայացուցիչների հետ, որ հասնենք նրան, ինչի մասին խոսում ենք», - ասաց Արմեն Սարգսյանը։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 2-ին Ազգային ժողովում լարված պայմաններում քվեարկություն տեղի ունեցավ ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություն կատարելու հարցով։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ