17 09 2023

Վահագն Խաչատուրյանն ասում է, որ իր ժամանակի մեծ մասը նվիրված է Արցախին



 

«Դուք արդյո՞ք նահանջ տեսնում եք իշխանությունների կողմից Արցախի խնդրի հետ կապված»,- լրագրողները հարցրին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին, ով եկել էր քվեարկության։ Նա պատասխանեց․ «Ես կարծում եմ՝ ընդհակառակը՝ կա ճշմարտությունը լսելու պատրաստակամության խնդիր։ Մենք հասել ենք այն հանգրվանին, որ պետք է կարողանանք ապահովել Լեռնային Ղարաբաղում ապրող մեր հայրենակիցների անվտանգության հարցը։

Որևէ մեկնաբանություն, որն ուղված է նրան, որ իշխանութունը մոռացել է, դրանով չի զբաղվում, իրականության հետ կապ չունի, մեր ժամանակի մեծ մասը հենց նվիրված է դրան։

Շատ բարդ բանակցային գործընթաց է ընթանում, շատ բարդ բանակցային վիճակ է»,- ասաց նա։

Նշենք, որ Վահագն Խաչատուրյանը դեռ չի շնորհավորել Արցախի նորընտիր նախագահ Սամվել Շահրամանյանին։

Մանրամասն՝ տեսանյութում։ 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ