13 08 2018

Առաջին անգամ կանցկացվեն ՀԱՊԿ «Օդային կամուրջ» զորավարժությունները

Առաջին անգամ կանցկացվեն ՀԱՊԿ «Օդային կամուրջ» զորավարժությունները

Հոկտեմբերի սկզբին Սվերդլովի մարզում առաջին անգամ տեղի կունենան ՀԱՊԿ Հավաքական ավիացիոն ուժերի հրամանատարա-շտաբային «Օդային կամուրջ» զորավարժությունները, հաղորդում է ТАСС-ը՝ վկայակոչելով Կենտրոնական ռազմական օկրուգի մամուլի ծառայությանը:

Զորավարժությունները կանցկացվեն Եկատերինբուրգում։

Զորավարժություններին կմասնակցեն Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի զինծառայողները: Զորավարժությունների ժամանակ կմշակվեն օդային փոխադրումների կազմակերպումն ու կառավարման համակարգը: Եկատերինբուրգի Կոլցովոն զորավարժությունների հիմնական օդանավակայանն է լինելու։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ