14  06  2018

Արմեն Գրիգորյանը Բելառուսի դեսպանին իր մտահոգությունն է հայտնել

Արմեն Գրիգորյանը Բելառուսի դեսպանին իր մտահոգությունն է հայտնել

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ՀՀ-ում Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկի հետ և մտահոգություն է հայտնել Ադրբեջանին զենք վաճառելու հետ կապված: Այս մասին հայտնում է ինքը՝ Արմեն Գրիգորյանը՝ գրառմամբ.

«Այսօր հանդիպեցի ՀՀ-ում Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկին։ Դեսպանին փոխանցեցի մեր խորը մտահոգությունն այն կապակցությամբ, որ Բելառուսը, լինելով Հայաստանի բարեկամ երկիր, ունենալով գործընկերային պարտավորություններ, սպառազինություն է վաճառում Ադրբեջանին, դրանով նպաստում է տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքին, որը վտանգում է տարածաշրջանում կայունության պահպանմանն ուղղված ջանքերը»։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը Բելառուսից գնել է «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր:

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ