17  05  2018

Ադրբեջանն ու Բելառուսը ռազմատեխնիկական նախագծեր են քննարկում

Ադրբեջանն ու Բելառուսը ռազմատեխնիկական նախագծեր են քննարկում

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ընդունել է Բելառուսի ռազմարդյունաբերական կոմիտեի նախագահ, գեներալ-մայոր Օլեգ Դվիգալյովի գլխավորած պատվիրակությանը։ Քննարկվել է Ադրբեջանական բանակում Բելառուսի ռազմատեխնիկական արտադրանքի հարցը: Այս Այլ մանրամասներ ադրբեջանական մամուլը չի հաղորդում:

Հիշեցնենք, որ ապրիլին «Կոմերսանտ» թերթը գրեց, որ 2018-ին Բելառուսը մտադիր է կատարել «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի արտահանման առաջին պայմանագիրը: Արտահանվելու է 10 այդպիսի համակարգ, որոնց հավանական պատվիրատուն Ադրբեջանն է: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ