15 04 2024

Ճղճղալով խոճկորի նման ասում էր հոգևորականները շոու են անում Ոսկեպարի եկեղեցում. Աղվան Վարդանյան



Կա մի մարդ, մի փոքր մարդ, որը գերի է պահում ամբողջ Հայաստանը։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը Վայքի բնակիչների հետ հանդիպմանը նշել է, որ նախ պետք է ճանաչել այդ մարդուն ու իր տեսակը։ Պատգամավրոի խոսքով՝ երկրի ղեկին պատահաբար կամ ինչ-որ ազդեցությունների շնորհիվ հայտնվել է սուտասան, փողի մեռած ու վախկոտ մարդը՝ դառնալով փորձանք ամբողջ ժողովրդի գլխին։ Նա հորդորեց քաղաքացիներին չվախենալ պայքարելուց, քանի որ սա մեր հող ու ջրի, մեր երկրի հարցն է։

Հիշեցնենք, որ «Հայաստան» խմբակցության պատգամավորներն ապրիլի 13-ին այցելել են Վայոց Ձորի մարզ, հանդիպումներ ունեցել Վայքի և Եղեգնաձորի բնակիչների հետ, քննարկել երկրում ստեղծված իրավիճակը, պատասխանել նրանց հուզող հարցերին։

Ավելին՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ