10 04 2024

Ալեն Սիմոնյանը Իսպանիա է մեկնում

Ալեն Սիմոնյանը Իսպանիա է մեկնում

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 20-23-ը կլինի Իսպանիայի Պալմա քաղաքում։

Այնտեղ տեղի է ունենալու ԵՄ անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների համաժողովը։

10 հոգանոց պատվիրակության կազմում է ընդամենը 3 պատգամավոր․ Սիմոնյանից բացի՝ ՔՊ-ականներ Արման Եղոյանը և Թագուհի Ղազարյանը:

Պատվիրակության կազմում են նաև Ազգային ժողովի նախագահի խորհրդական Աշխեն Հայրապետյանը, Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը, Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Սեյրանյանը, Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության պետ Ալեքսանդր Մխիթարյանը և այլաշխատողներ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ