15 02 2024

Կուրսկում խոշոր նավթապահեստ է այրվում

Կուրսկում խոշոր նավթապահեստ է այրվում

Կուրսկի մարզում լույս փետրվարի 15-ը նավթի պահեստում հրդեհ է բռնկվել։ ՌԴ իշխանությունները հայտարարել են ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման մասին։

«Կուրսկի մարզում ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել նավթի պահեստում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ զոհեր չկան։ Բոլոր հատուկ ծառայությունները տեղում աշխատում են։ Խնդրում ենք հանգստություն պահպանել»,- ասել է նահանգապետ Ռոման Ստարովոյտը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ